Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում

Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝  հնարավոր պատերազմի պարագայում
09.01.2025 | 11:24

Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական դասավորվածությունն ու հիմնական խաղացողների շահերը Հարավային Կովկասում: Բոլորն էլ քաջ գիտակցում են ցանկացած էսկալացիայի հետևանքներն ու աղետալի ելքը:

Սակայն Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքն այն է, որ չունենալով ադեկվատ արտաքին քաղաքականություն, չձևավորելով դաշնակցային հարաբերություններ գլոբալ կամ տարածաշրջանային որևէ խաղացողի հետ, չունենալով նրանցից անվտանգային երաշխիքներ կամ գործուն զսպող մեղանիզմներ, Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ